«Հրապարակ». Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեային և կրկին «հատուկ շնորհակալություն հայտնել» ԱՄՆ իրավասու մարմիններին՝ «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար»:
Դատախազությունը հաղորդել է. «Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը»: Մինչդեռ հայտնի է, որ Խաչատրյանների ընտանիքն իր հոժար կամքով է համաձայնել, որ գույքը վաճառվի և բաժանվի 2 մասի` իրենց և Հայաստանի միջև»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին