Այս Սահմանադրությունն անիմաստ «լավաշ» է․ Ջուլհակյան
«Կարծում եմ, որ եթե նոր Սահմանադրություն ենք ընդունում, ապա իսկապես բերենք նոր սահմանադրություն և պետք է որոշենք, թե ինչ մոդելով ենք նոր Սահմանադրության նախագիծը գրում»,- այս մասին Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ընթացող քննարկմանն ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Պետք է քննարկենք՝ դատարկ թուղթ վերցնենք ու նոր Սահմանադրություն գրենք զրոյից,թե մեր ունեցած արդեն փոփոխությունների հայեցակարգի վրա ուղղակի գրենք նոր Սահմանադրություն»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին,թե կարող եք մի քանի կարգավորման օրինակ բերել, որոնցով կարող եք ցույց տալ՝ գործող սահմանադրությունը շատ միկրոմենեջմենթային տրամաբանությամբ սահմանադրություն է, Ջուլհակյանն ասաց․
«Կոնկրետ կարգավորման օրինակ չեմ բերի։ Ես զուտ Սահմանադրության ծավալների մասին եմ խոսում, որ հնարավորինս մանրամասնած է։ Կարծում եմ՝ Սահմանադրության մեջ այդքան մանրամասնելու անհրաժեշտություն չկա։ Ես մտածում եմ, որ Սահմանադրությունը պետք լինի շատ սեղմ և կարգավորի ամենահիմնարար բաները մեր պետության հետ կապված»։
Իր հերթին ՔՊ-ական պատագամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ նոր Սահմանադրություն է պետք է, որպեսզի խուսափեն ներքին հակասություններից, որոնք առաջանում են սահմանադրական բարեփոխումների արդյունքում։ Բայց արդյո՞ք այս խորհուրդը պետք է լինի այն խորհուրդը, որը զբաղվելու է նոր սահմանադրության մշակմամբ»։
Ջուլհակյանն արձագանքելով ասաց, որ իրենք ունակ են նոր Սահամանադրություն գրելու։
Եզրափակիչ խոսքում Արուսյակ Ջուլհակյանը ևս մեկ անգամ ընդգծեց․ «Այս Սահմանադրությունն անիմաստ «լավաշ» է, ստիպված պետք է մի մասը փոփոխելի դառնա Խորհրդարանի կողմից։ Հետևաբար առաջարկում եմ Սահամանադրությունն անել շատ սեղմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան