Բայդենը նշել է նախագահական մրցապայքարից դուրս գալու պայմանը
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը BET-ի հետ զրույցում ասել է, որ դուրս կգա նախագահական մրցապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ առողջական խնդիրներ ունի։
«Եթե ես ինչ-որ հիվանդություն ունենայի, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկները, գային ու ասեին, որ դուք այսինչ խնդիր ունեք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իմաստությունը միակ բանն է, որ բերում է տարիքը։
Բայդենն ավելի վաղ ասել էր, որ իրեն լավ է զգում և չի պահանջում լրացուցիչ առողջական ստուգումներ: Բայց եթե բժիշկները պահանջեն, նա պատրաստ է դա իրականացնել։
Դեմոկրատներն ավելի ու ավելի հաճախ են բարձրաձայնում Թրամփի հետ բանավեճում նրա ձախողումից հետո Բայդենին փոխարինող մեկ այլ թեկնածու առաջադրելու գաղափարը։ Ինքը՝ Բայդենը, պնդում է, որ մտադիր է մնալ մրցավազքում և գնալ մինչև վերջ։
Սպասվում է, որ Բայդեն-Թրամփ երկրորդ բանավեճը կկայանա սեպտեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն. ԱՄՆ քաղաքական հռետորաբանությունը թեժացել է, ժամանակն է «սառչելու»
- Բայդենը սխալմամբ Զելենսկուն ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»
- Քլունին կոչ է արել Բայդենին թողնել ընտրապայքարը
- Թրամփը Բայդենին հրավիրում է հերթական բանավեճի
- Բայդենն ասել է, որ միայն ինքը կարող է «դիմակայել Պուտինին»
- Washington Post-ը Բայդենի՝ մրցապայքարը լքելու մասին խոսք է պատրաստել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան