Բրիտանական թիթեռները շարժվում են դեպի հյուսիս. Գիտնականները խնդրանքով դիմել են հանրությանը
Գիտնականները կոչ են անում հանրությանը օգնել հետևել, թե ինչպես են բրիտանական թիթեռները կլիմայի տաքացման հետևանքով շարժվում դեպի հյուսիս։
The Guardian-ի փոխանցմամբ, ուսումնասիրելով 50 տարվա տվյալները՝ «Butterfly Conservation» բարեգործական կազմակերպության հետազոտողները հայտնաբերել են թիթեռների բազմաթիվ տեսակների հստակ հյուսիսային տեղաշարժ:
Սա կլիմայի փոփոխության արդյունքն է, քանի որ թիթեռների այն տեսակները, որոնք սովորաբար հայտնաբերվում են ամռանը հարավային Անգլիայում, նախքան ձմռանը Եվրոպա գաղթելը, այժմ ամբողջ տարին ապրում են Մեծ Բրիտանիայում:
Միևնույն ժամանակ թիթեռի մի տեսակ նկատվել է նաև Շոտլանդիայում: Հյուսիսային շրջաններում թիթեռների որոշ տեսակների թիվն աճել է 36%-ով։
Նախկինում միայն Անգլիայի հարավարևմտյան տարածքներում գտած թիթեռի տեսակները առաջին անգամ նկատվել են նաև Լոնդոնում՝ 2021 թվականի «Թիթեռների Հաշվառման» ժամանակ:
Շոտլանդիայի լեռնային շրջանների խոնավ խոտածածկ տարածքներում հայտնաբերված թիթեռներիի համար միգրացիայի տարբերակներն ավելի սահմանափակ են:
1979 թվականից ի վեր դրանց բաշխումը նվազել է 20%-ով։
«Որոշ թիթեռներ նախկինում գտնվել են Անգլիայի հյուսիսում, քանի որ կլիման տաքացել է, նրանք տեղափոխվել են ավելի հյուսիս, որտեղ ավելի զով կլիմայական պայմաններ են: Բայց որքա՞ն հյուսիս կարող են շարժվել այդ տեսակները»,-ասել է Ռենդլը։
Նրա համար այս թվերը մտահոգիչ են. «Բույսերը չեն կարող շարժվել այնպես, ինչպես թիթեռները: Տեսակները, որոնք հենվում են որոշակի կենսամիջավայրերի վրա, ի վիճակի չեն նույնքան ազատ տեղաշարժվել: Սա նշանակում է, որ եթե կլիմայի փոփոխությունը շարունակվի, նրանք կարող են հայտնվել անհետացման իրական վտանգի առջև: