«Հայաստանի պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում պլանավորված չէ. ԿԳՄՍ նախարար
«Գալիք սեպտեմբերի համար 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերի մրցույթները հայտարարված են եղել, ներկայացված է մեկակական դասագրքի հավակնող ուսումնական նյութեր, որոնք գտնվում են փորձաքննության փուլում»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին կամփոփվի փորձաքննության արդյունքը և դրա հիման վրա պարզ կդառնա՝ երաշխավորված դասագիրք ունեն, թե ոչ, եթե լինի, տպագրությունից հետո կմտնեն դպրոցներ։
ԿԳՄՍ նախարարան ասաց, որ «Հայաստանի պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում պլանավորված չէ։
«Հասկանում եմ՝ դրանք անվերջ խոսակցություններ են, մենք էլ չենք հոգնելու անվերջ ասել, որ նման բան չկա»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վեհափառը ափսոսանք է հայտնում «Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելու որոշման համար
- «Հայոց պատմություն» առարկան այս պահին մեզ խնդրահարույց է թվում. Ժաննա Անդրեասյան՝ հիմնավորելով առարկայի անվան փոփոխությունը
- «Պատմություն» դասագրքի մասին խոսում էին մեր բոլոր հայտնի, անհայտ պատմաբանները, նրանցից ոչ մեկը գիրք չի գրել. Ժաննա Անդերասյան
- Քննարկման դրված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագծին «դեմ» են
- Վատ չէի զգա, եթե ես լինեի «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկի հեղինակը. Փաշինյան