Իրավունք 19:15 17/07/2024

«Հետք»-ի հրապարակման մեջ տեղ են գտած տվյալները քրեական վարույթի շրջանակներում կդառնան ստուգման առարկա․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․

««Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։

Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ «Հետքը», լինելով արժեքավոր և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար, ինչից կարող էր ավելի շահել հրապարակումը, իսկ ընթերցողները կարող էին տեղեկատվության համակողմանիության հիման վրա կատարել ավելի ամբողջական հետևություններ։

Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, կրկին առանց ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալու նախաձեռնության, իրենց հարթակներում նույնությամբ վերահրապարակել են նշված հոդվածը, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանելու հետևյալը.       

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 381-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։

Մասնավորապես, վարույթի շրջանակներում՝ դեռևս 2023թ. նոյեմբերի 21-ին, որոշում է կայացվել դատահողաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը  դեռևս չի ստացվել։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հսկողություն իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղի համապատասխան հասցեում գտնվող տարածքի նկատմամբ և կանխել  նշված տարածքից ավազի ապօրինի արդյունահանումը, ինչպես նաև՝ արդյունահանման դեպք հայտնաբերելու պարագայում պահպանել դեպքի վայրը, այդ թվում՝ շահագործվող տեխնիկան, և այդ մասին հայտնել, ինչպես նաև դրան մասնակից անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ 

2024թ. փետրվարին զննվել է Ռանչպար գյուղի՝ «Ա…» ՍՊԸ-ի կողմից շահագործվող տարածքը, որի արդյունքում ֆիքսվել է ավազի արդյունահանման փաստը և օգտագործված 8 միավոր տեխնիկա, որոնք առգրավվել են և ճանաչվել իրեղեն ապացույց։

Ներկայացված տեղեկատվության պահանջին ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է «Ա…» ՍՊԸ-ի պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 54.743.318 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրինությունը պարտավորվել է Ռանչպար գյուղի նշված հասցեում գործունեություն չծավալել։ Ընկերությանը ներկայացվել են ճշտված հաշվարկներ՝ պատճառված գույքային վնասների և պարտավորությունների վերաբերյալ, արդյունքում՝ ընկերությունն ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկով արձանագրված գույքային վնասը՝ 54.743.318 ՀՀ դրամը, և հաշվարկված տույժերը և տուգանքները՝ ընդհանուր շուրջ 74.000.000 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունը շարունակվում է։
Նկատի ունենալով, որ «Հետք»-ի վերոնշյալ հրապարակման մեջ տեղ են գտել տվյալներ՝ ընկերության կողմից վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս բացվեու, նախկին և նոր բացված տեղամասերից բեռնատարներով ավազի ապօրինի արդյունահանման մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում կդարձվեն ստուգման առարկա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:08
Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլում 1։4 հաշվով պարտվեց Սլովենիայի «Ցելիեին»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է ...
Աղբյուր` Panorama.am
23:57
Դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի եվրոպայի առաջնությանը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է «Այս շատ լավ ու կարևոր լուրով չէի հասցնում կիսվել ձեզ հետ։ Legist Advocates Team–ի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
23:37
Զախարովայի այդ հայտարարությունը ցինիզմի բավականին էլեմենտ ունի. Կարեն Բեքարյան
«Ադրբեջանն իր բարձրագույն ղեկավարության ներքո բազմիցս ասել է, որ պատրաստ է ընդունել արցախցիներին, իր պայմանների ներքո, այսինքը՝ Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
22:32
«Նոան» 1։3 հաշվով պարտվեց «Ռուժոմբերոկին», բայց երկու խաղերի արդյունքում հաղթեց 4։3 հաշվով և դուրս եկավ խմբային փուլ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է ...
Աղբյուր` Panorama.am
22:24
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Rolls-Royce Cullinan-ով՝ Մոնտե Կառլոյում
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  Rolls-Royce Cullinan-ով այցելում Մոնտե...
Աղբյուր` Panorama.am
22:15
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ընդունել է առաջին F-16 կործանիչի կորուստը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը խոստովանել է Ուկրաինա տեղափոխված F-16 կործանիչի կորստի մասին, հայտնելով, որ հատուկ հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
21:51
Իրանը կարող է ուրանի պաշար ստեղծել չորս ատոմային ռումբ ստեղծելու համար
Իրանը շարունակում է կուտակել ուրանի իր պաշարները, որոնք հետագա հարստացման դեպքում տեսականորեն կարող են բավարար լինել միջուկային զենք ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
21:25
Երևանում բախվել են «Infiniti»-ն, «Kia»-ն, «BMW»-ն, 2 «Mercedes»-ները, «Nissan Murano»-ն և «Գազել»-ը
Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
21:14
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բագրատ Սրբազանը պատասխանել է ԱՄՆ-ի The World-ի թղթակցի հարցերին
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր պատասխանել է ԱՄՆ հանրային ռադիոների Public Radio Exchange միությունը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել
Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել վերջին 30 տարում: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հաստատում են Ազգային...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղբանտարկյալներն իշխանության վրա են խարան, իսկ Բաքվի բանտերում նստածները՝ մեր պետության վրա․ Աշոտյան
«Ցավոք սրտի, ընդդիմության ներսում որոշ շրջանակներ եմ տեսնում, որ կարծես ծանր հիվանդ Հայաստանի մոտ ավելի շատ սգո պահակ են ուզում լինել,...
Աղբյուր` Panorama.am
20:07
Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ oգոստոսի 22-ից չի գրանցվել
Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցն oգոստոսի 22-ից 28-ը Հայաստանի տարածքում 2-3 և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։ 48 կգ քաշային Վաղարշակ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ակադեմիական քաղաքի առաջին սուտը․ Դեմոյան
Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՏԸ Ովքեր լավ տեղյակ չեն...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նոյեմբերին Երևանում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի Երևանում։  Ինչպես հաղորդում են Կառավարությունից,  այս միջոցառումը...
Աղբյուր` Panorama.am
19:13
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կալանավորվել է. նա մեղադրվում է խարդախության մեջ
Շրջանային ռազմական դատարանը որոշել է մինչև հոկտեմբերի 29-ը կալանավորել պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին` առանձնապես խոշոր չափերի...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին հայտնում են Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Մետրոպոլիտենի տնօրենը ներկայացրել է «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանների շինարարության հետ կապված ծրագրերը
Օգոստոսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման բանկի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ուկրաինան այլևս չի կարողանա դիմակայել Ռուսաստանի առաջխաղացմանը դեպի Կիև․ փորձագետ
Ուկրաինան մեկուկես տարի առաջ պարտվեց Ռուսաստանի հետ հակամարտությունում, և այժմ եկել է վճռական հարվածի պահը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:18
Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք չեն Հայաստանի հարցում
Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com լրատվակայքում «Թուրքիա-Ադրբեջան լարվածություն» վերնագրով...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ադրբեջանն անվանափոխում է հայկական տեղածին բույսերի սորտերը` դարձնելով դրանք ադրբեջանական. Քրիստինե Մարգարյան
 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը՝ նվիրված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանում կառավարության կողմից առաջարկ է եղել ուղղափառությունը պետական ​​կրոն հնարավոր հռչակելու վերաբերյալ
«Կառավարությունը ցանկանում է էլ ավելի ամրապնդել եկեղեցու դերն ու կարգավիճակը, նպաստել արժեքների, ավանդույթների և քրիստոնեական արժեքների պաշտպանությանը»։
Աղբյուր` Panorama.am
17:49
«Վեոլիա Ջուր»-ը վստահեցնում է, որ մատակարարում է որակյալ ջուր՝ Երևանի բնակիչները պնդում են հակառակը
Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիները հատկապես ամռան ամիսներին ահազանգում են, որ խմելու ջրից տհաճ հոտ է գալիս և շատերը,...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երիտասարդների մոտ թմրամիջոց և դանակներ են հայտնաբերվել
Երևանի պարեկները օգոստոսի 28-ին, ժամը 22.18-ին, Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են
Կայացել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:24
Երևանում գործող սննդի օբյեկտում սանհանգույցի դուռը անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման սենյակների մեջ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Քրիստափոր Իսահակեանին պատկանող հանրային սննդի...
Աղբյուր` Panorama.am
17:11
ABBA-ն արգելել է Թրամփին օգտագործել իր երաժշտությունը նախընտրական միջոցառումների ժամանակ
«ABBA» խմբի անդամները և Universal Music հոլդինգը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից  պահանջել են դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am
16:51
Իրատեսական եմ համարում Միրզոյանի կանխատեսումը, թե COP29-ից հետո Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել. Զոհրաբյան
«Իսկ Հայաստանի իշխանությունը պետական բյուջեից ծախսում է 40 հազար դոլար Նիկոլի հեծանվային վոյաժները, խաշլամաբերը կազմակերպելու համար»։
Աղբյուր` Panorama.am
16:45
Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը. ՌԴ դեսպանատուն
ՌԴ Դեսպանատունը հայտարարություն է տարածել1997 թ. ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագի ստարգրման առթիվ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չկա խաղաղության օրակարգ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ. Շարմազանով
14:34 15/08/2024

Չկա խաղաղության օրակարգ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ. Շարմազանով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}