Փաշինյանի կինը շնորհակալություն է հայտնել Սարգիս Թարվերդյանին ու Արտակ Անանյանին
Նիկոլ Փաշինյանի կինը շնորհակալություն է հայտնել գործարար Սարգիս Թարվերդյանին ու «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին «Իմ քայլ»-ին օգնելու համար։ Ինսթագրամի իր էջում նա հրապարակել է շնորհակալական նամականերն ու նվեր տուփը։
Ինչպես երևում է հրապարակած նամակներից, գումար տրամադրելու խնդրանքով դիմել է Աննա Հակոբյանը, ինչ մասին մամուլը մի քանի անգամ գրել է։
«Շնորհակալ եմ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի բոլոր նվիրատուներին մեր ծրագրերը գնահատելու և աջակցելու համար։ Առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի»,-նշել է Աննա Հակոբյանը։