Երգչուհին բեյսբոլի խաղից առաջ հարբած երգել է ԱՄՆ հիմնը
Ամերիկացի երգչուհի, Գրեմմիի քառակի հավակնորդ Ինգրիդ Էնդրեսը քննադատությունների թիրախ է դարձել այն բանից հետո, երբ կատարել է ԱՄՆ օրհներգը շոուից առաջ, որը տեղի է ունեցել Բեյսբոլի գլխավոր լիգա յի (MLB) բոլոր աստղերի խաղի շրջանակներում։ Էնդրեսն անհաջող կատարել է հիմնը, իսկ քննադատությունից հետո խոստովանել է, որ հարբած է եղել։
sport.ru-ն գրում է, որ ցուցադրությունը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Արլինգթոնի Globe Life Field-ում:
«Ես չեմ ստի, ես հարբած էի։ Այսօր ես կգրանցվեմ վերականգնողական կենտրոնում՝ անհրաժեշտ օգնություն ստանալու համար: Ես ուզում եմ բոլորից ներողություն խնդրել օրհներգն այս կերպ կատարելու համար։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և ողջ երկրից, որն այդքան սիրում եմ»,- սոցցանցերում գրել է 32-ամյա ամերիկուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան