Հայաստանում ավելացել են մեռելածնության դեպքերը
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում 13 122 երեխա։ Սա 1151-ով քիչ է նախորդ տարվա հունվար-մայիսի ընթացքում գրանցված ծնունդների թվից։
Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ Հայաստանում ավելացել են մահվան դեպքերը։ Առաջին հինգ ամիսների ընթացքում մահացել է 11 297 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ պաշտոնական տեղեկատվության, մահվան դեպքերն աճել են 590-ով։ Բնական հավելաճը կազմել է 1 825 մարդ, նախորդ տարվա հունվար-մայիսին գրանցված 3 566-ի փոխարեն։
ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ այս տարի Հայատանում ավելացել են մեռելածնության դեպքերը։ Նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել էր մեռելածնության 169 դեպք, իսկ այս տարվա հինգ ամիսներին՝ 189 դեպք։
Ժողովրդագրական մտահոգիչ ցուցանիշներից է նաև ամուսնությունների նվազումը, դրան զուգահեռ ամուսնալուծությունների թվի ավելացումը։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 324 ամուսնություն, ինչը 145-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։
Հունվար-մայիս ժամանակահատվածում, ըստ պաշտոնական վիճակագրության, 42-ով ավելացել են ամուսնալուծության դեպքերը՝ հասնելով 1 835-ի։