2030 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը հնարավոր է չանցկացվեն Ֆրանսիայում
Ինչպես հայտնում է Ski-Nordique-ը, Ֆրանսիայի ազգային Օլիմպիական կոմիտեն մտահոգություններ ունի 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի պետական ֆինանսավորման հետ կապված: Այս մասին գրում է Արմսպորտը։
Առաջիկա օրերին պետք է ստորագրվեր պետության ֆինանսական երաշխիքը։ 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի համար նախատեսված բյուջեն կազմում է 1,975 միլիարդ եվրո: Նշվում է, որ միայն վարչապետը կարող է օրինական կերպով ստորագրել ՄՕԿ-ի կողմից պահանջվող փասթաթուղթը։
Հաղորդվում է, որ մի քանի մեծ նախագծեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է մինչև 28 միլիարդ եվրո, վտանգված են տարբեր ֆինանսավորումներ ունենալու պատճառով, այդ թվում՝ եվրոպական այլ երկրների կողմից: 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի որոշիչ քվեարկությունը նշանակված է հուլիսի 24-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան