Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերը
Brand Finance խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերը։ Վարկանիշը հասանելի է կազմակերպության կայքում։
Առաջատարը Մադրիդի «Ռեալն» էր, որի ապրանքանիշի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է մինչև 1,81 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի արժեքը կազմել է 1,73 միլիարդ դոլար։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (1,65 մլրդ դոլար)։
Վարկանիշում հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդը» (1.5 միլիարդ), «Լիվերպուլը» (1.48 միլիարդ), «Բավարիան» (1.33 միլիարդ), ՊՍԺ-ն (1.29 միլիարդ), ինչպես նաև Լոնդոնի «Արսենալը» (1.07 միլիարդ), «Տոտենհեմը» (930 միլիոն) և «Չելսին» (897 մլն):
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է։ Նաև 2023/2024 մրցաշրջանում թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան