Իրավապաշտպան. Աննա Դանիբեկյանի պաշտոնազրկման լուրը լսելիս հիշեցի Кто подставил Кролика Роджера ֆիլմը
«Դատավոր Աննա Դանիբեկյանի պաշտոնազրկման լուրը լսելիս, չգիտեմ որտեղից, մտքիս եկավ մանկությանս տարիներին շատ հայտնի հիանալի ֆիլմը - Кто подставил Кролика Роджера»,-նշում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունների դադարեցմանը։
«Հետո հիշեցի 2019-ի իրադարձությունները։ Հիշեցի, թե ինչ խայտառակ ձևերով «չեզոքացրեցին» դատավոր Դավիթ Գրիգորյանին, որ նախագահ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը նրա ձեռքից առնեն։ Հիշեցի, թե ինչպես «շատ պատահաբար» այդ գործը հանձնեցին դատավոր Աննա Դանիբեկյանին։ Հիշեցի, թե ինչպես էր նա սկզբնական շրջանում ինչ ուզում՝ անում այդ գործով։ Էլի լիքը բան հիշեցի, ու որոշեցի վաղն անպայման վերանայել Кто подставил Кролика Роджера ֆիլմը։
ՀԳ. Աննա Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր այն դատավորների համար, ովքեր անտրտունջ ընդունում են քաղաքական հետապնդումների պատվերներ»,-գրում է Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան