Աշոտյան. Ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունը իրավունք չունի անգամ ազգային բալետի ոլորտում դրսից խորհրդատուներ բերել
«Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում Հայաստանի մասին ու Հայաստանի հասցեին»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ի պատասխան 168.am-ի հարցին։
Նա չցանկացավ մեկնաբանել Լոնդոնում հնչած հայտարարությունները, ասաց՝ չի ցանկանում էմոցիոնալ մեկնաբանություններ անել, չի տեսել, կծանոթանա, բովանդակային առումով կանդրադառնա դրանց։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ամերիկյան բանակի ներկայացուցիչի՝ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում աշխատելուն, Աշոտյանն ասաց.
«Շատ բարդ հարց է, քանի որ ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունը պարզապես իրավունք չունի ոչ մի ոլորտում՝ անգամ ազգային բալետի ոլորտում դրսից բերել խորհրդատուներ և ներկայացուցիչներ։ Հուսով եմ, ամերիկյան ներկայացուցիչը Թուրքիայի ներկայացուցչի դեր չի տանի»։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի ՊՆ-ում. Լուրը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը