Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է Սրբազան պայքար շարժման հավաքը։ Բագրատ Սրբազանը ողջունեց ներկաներին, այդ թվում՝ սփյուռքից մեծ թվով ժամանած հայրենակիցներին։
«Քիչ առաջ ծանոթացել եմ Շվեյցարիայից ժամանած մարդկանց հետ, Շվեդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից,աշխարհի ամեն անկյունից մարդ կա։ Բացի դրանից, բոլոր հեռախոսազանգերը, որոնք ունենում ենք հեռակա, մեկ բանի մասին է խոսում՝ սպասումներ, որոնք չեն կարող չարդարացվել»,- ասաց Սրբազանը։
Սրբազանն իր ելույթում ասաց, որ լրագրողները փոխանցել են, որ «նեռախումբը» սրտնեղել է, որ իրենց Բագրատ Սրբազանը սատանա կամ նեռ է անվանում։
«Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է։ Պատրաստ եմ մասնագիտական, աստվածաբանական, հոգևոր միստիկ, փորձագիտական վերլուծությամբ ներկայացնել,թե ով է մեր դիմաց։ Դա ոչ թե մակդիր է կամ պիտակ, այլ գոյաբանորեն՝ իր ձայնով, տեսքով, ատլետիկ կազմվածքով և բոլոր դետալներով մարմնացած։Նկարները նայեք, տեսքը նայեք, արտահայտչամիջոցները, օգտագործված խոսքը, ալտելության քարոզը նայեք, բռնարար, մարդասպանության միտված ոստիկանության քաջալերողին նայեք , ո՞վ է դա անում։ Սուտը նայեք, նեռի որ գործիքն է ամենաուժեղը՝ սուտը»,- ասաց նա։