Ինչով են պայմանավորված բուհերում այդքան շատ թափուր տեղերը. Կրթության փորձագետի մեկնաբանությունը
2023/2024 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում խոսելով այսքան թափուր մնացած տեղերի մասին ու թե ինչով է դա պայմանավորված, նախ ասաց, որ կան բազմաթիվ մասնագիտություններ, հիմնականում մանկավարժական ու ագրարային, որտեղ դիմորդներ չկան։ Օրինակի համար նշեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» մասնագիտությունները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում են շատ նման մասնագիտությունները, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում որոշ մասնագիտություններ, երբեմն նաև թափուր տեղեր են լինում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որոշ գործիքների մասնագիտություններով։
Ս.Խաչատրյանը նաև նշեց, որ հնարավոր են դեպքեր, երբ դիմորդները չեն կարողանում հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը։
«Այս տարի էլ քննության արդյունքները բավական ցածր են եղել համեմատաբար նախորդ տարիների, դա էլ կարող է դեր խաղացած լինել, որ չեն հաղթահարել շեմն ու դուրս են մնացել»,- ասաց փորձագետը։
Ինչ վերաբերում է դիմորդների ցուցաբերած արդյունքներին՝ Ս. Խաչատրյանն ասաց. «Տարիների ընթացքում միտումները շատ չեն փոխվում, քանի որ դիմողները այսպես թե այնպես պարապում են կրկնուսույցների մոտ, իսկ նրանք էլ արդեն ձևերը լավ գիտեն՝ ինչպես 2-3 տարում 0-ից երեխային հասցնել ինչ-որ մի մակարդակի։ Այդ մակարդակը մենք պահում ենք ոչ թե, որ մեր դպրոցների վիճակն է լավանում, այլ ուղղակի դա բավականին պրոֆեսիոնալ գործ է դարձել։ Այդ բիզնեսը մեզ մոտ բավական զարգացել է։ Տեսնենք, այս տարվա մասին դեռ չշտապենք, ենթադրում եմ, որ այս տարվա արդյունքները մի քիչ ցածր պետք է լինեն»։
Հիշեցնենք, որ Գնահատաման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի այսօր։
2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիս, հուլիս ամիսներին:
Մանրամասն՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր
- Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների
- Ինչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»
- Դիմորդների 18,3 տոկոսը «Հայոց լեզու և հայ գրականություն», 24,8-ը՝ «Հայոց պատմություն» առարկաներից դրական միավորի շեմը չի հաղթահարել
- Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցել է 9604 դիմորդ
- Հաստատվել է բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլի քննական կենտրոնների ցանկը․ ԳԹԿ մամուլի քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան