«Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասի շենքում բռնկված հրդեհի պատճառը
Նախօրեին Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում հրդեհ էր բռնկվել: Հրդեհը բռնկվել էր բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։
«Հրդեհի բռնկման պատճառը ոչ անփութությունը, ոչ էլ ինչ-որ մեկի մեղավորությունն է եղել, վերևում եռակցման աշխատանքներ են տարվել և մալուխ է եղել, գուցե դրանից է բռնկվել, քամին էլ ուժեղ էր, տարածվել է հրդեհը»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է «Դեֆանս Հաուզինգ»-ի անվտանգության դեպարտամանետի ղեկավար Սասուն Աբաղյանը։
Նա նշել է, որ կառուցման ժամանակ հարկը բարձրացնելուց նախ ամրանների գործն է արվում, հետո նոր հատակը. «Աշխատակիցները, որ այդ կողքի ամրանները կապել են տակից, կաղապրամածներից (աբալովկա) հրդեհ է սկսվել: Ամենավերևի հարկը, որը 45-րդ շենքի 6-րդ կամ 7-րդ հարկն է եղել, երբ որ սկսվել է հրդեհ,ը բետոնը պատրաստ չի եղել, դրա համար կողքերից կրակ է բռնկվել»։
Ս.Աբաղյանն ասել է, որ պատճառների մասին խոսել հնարավոր կլինի փորձաքննության ավարտից հետո։