Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ալիևի հետ. պնդում է ադրբեջանական կողմը
Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում։ Այս մասին, ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ, հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի վարչապետի կողմից հանդիպումից հրաժարումը համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից», - ասել է Հաջիևը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: