Ահավոր վիճակ է. Չարենցավանցիները պահանջում են Հրազդանից վերադարձնել անձնագրայինը
Չարենցավանի մի խումբ բնակիչներ նախաձեռնող խումբ են ստեղծել՝ պահանջելով մոտ մեկ ամիս առաջ Հրազդան տեղափոխված անձնագրային բաժինն իրենց քաղաքում վերաբացել։
«Երբ տեղեկացանք, որ Վահե Ղազարյանը հունվարի 12-ին հրաման է ստորագրել օպտիմալացման մասին, Չարենցավանում լուրջ դժգոհություններ առաջացան։ Մենք նախ դիմեցիքն ավագանուն՝ խնդրելով, որ չփակեն, 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված համայնք է։ Անձնագրայինի տեղը քաղաքապետարանն էր անվճար տրամադրել, աշխատակիցներն էլ երկուսն էին, հիմա նրանց տարել են Հրազդան»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Գևորգ Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ, վիճակն ահավոր է, մարդիկ առավոտյան կանուխ՝ ժամը 6-7-ին տանից դուրս են գալիս, որ հասցնեն։ Հրազդանի անձնագրային բաժինը սպասարկում է նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչներին։
«Հերթեր, հերթեր, ահավոր վիճակ, գնալ-գալը խնդիր, Չարենցավանից Հրազդան հասնել-վերադառնալու համար մի քանի հազար դրամ է պետք»,-ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ մարդիկ անձնագրի ժամկետի ու այլնի հետ կապված խնդիր ունեն, սակայն վերոնշյալ հարցերի պատճառով չեն գնում Հրազդան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին