Կիրանցեցիները ՄԻՊ-ին չեն դիմել Ադրբեջանին փոխանցված գույքի փոխհատուցման հարցերով
Կիրանցի բնակիչները Ադրբեջանին փոխանցված գույքի փոխհատուցման հարցերով չեն դիմել ՀՀ ՄԻՊ-ին։ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Կիրանցի բնակիչներից տների փոխհատուցման չափով բողոքներ չենք ստացել, բայց նախքան բնակիչների կողմից դիմում ներկայացնելը ես ինքս ոչ միայն Կիրանց, այլև տարբեր սահմանամերձ բնակավայրեր մեկնել եմ, կոնկրետ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հետ կապված ես գույքային իրավունքների երաշխավորման հարց անձամբ եմ բարձրացրել»,- նշեց նա։
Մանասյանն ասաց, որ անհատական դիմում Կիրանցի բնակիչներից չեն ստացել. «Բայց մեր նախաձեռնությամբ ենք այդ խնդրով զբաղվել։ Ես ինքս բարձրացրել եմ այն հարցը, որ սեփականության իրավունքի հետ կապված քաղաքացիները միանշանակ պետք է ոչ միայն ստանան փոխհատուցում, երբ ունեն սեփականության իրավունքի վկայական, ես ավելի առաջ եմ շարժվել այդ առումով և նշել եմ, որ եթե նույնիսկ անձինք չունեն սեփականության իրավունքի վկայական, բայց ունեն գույքային իրավունքներ, որոնք պետության պարտավորության ներքո են գտնվում, միանշանակ է, որ պետությունը պետք է փոխհատուցման խնդիրը հասցեավորի պատշաճ եղանակով»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի բնակիչները կանչվել են քննչական կոմիտե՝ «թե բա վիրավորել, հայհոյել եք պաշտոնյաների». Բնակիչ
- Ադրբեջանցի սահմանապահներն են և ադրբեջանական տրակտորը․ Կիրանցի բնակիչ
- Կիրանց. պատից այն կողմ Ադրբեջանի սահմանապահները, այս կողմ՝ դպրոց
- Կիրանցում կառուցվող սահմանային պատից այն կողմ ադրբեջանցի սահմանապահներ են նկատվել․ «Ազատություն»
- Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել
- Կիրանցի բնակիչներին պարտադրվում է դիմումներ ստորագրել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու
- Քայլել եմ մենակ, տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի սահմանապահների, և որևէ վտանգ չեմ զգացել․ Լուսինե Բադալյանը՝ Կիրանց այցի մասին
- Պատը կառուցում են սահմանին, պատից 50 մետր վերև Կիրանցի դպրոցն է. Բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան