Ռուսական կողմը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Իրազեկ և պաշտխանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
««Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից ներմուծումը» վերնագրերին զուգահեռ սկսվում է ամենագետների «կարծիքահայտնումը»։
Պրոռուսականներն իրենց ոգևորությունն արտահայտում են վստահ, որ սա նրանց պատասխանն է հակառուսական քաղաքականությանը, հակառուսները նույնկերպ փորձում են հիմնավորել նրանց «քխ» լինելը։
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ, որ դեռևս մայիսին դիմել էին պեստիցիդների թույլատրելի քանակի գերազանցման և քայլեր ձեռնարկելու ուղղությամբ և մինչ օրս պատասխան չեն ստացել արդյունքների մասին։ Գրությամբ հորդորել են նաև իրականացնել ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղեկացնել։
Ցավալի է, բայց փաստ, մեզ՝ «խիստ հայրենասերներիս», չհետաքրքրեց փաստը, որ պեստիցիդների մնացորդային քանակները գերազանցող մթերքն օգտագործել ենք նաև մենք։ Դե ֆակտե, մարդու կյանքն ու առողջությունն ստորադասվում է քաղաքական երանգավորումներին։
Պետական կառույցը պարտավոր է մեկնաբանել.
1. Արդյո՞ք ռուսական կողմից մայիսին ստացել է տեղեկություն առ այն, որ պեստիցիդների մնացորդային քանակը գերազանցում է նորմը։
2. Եթե ստացել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։
3. Ինչո՞ւ արդյունքների մասին չի տեղեկացրել ռուսական կողմին, իսկ եթե հայտնաբերել է վտանգներ, որոնք սպառնում են նաև մեզ, ինչու չի տեղեկացրել նաեւ հայ սպառողներին։
4. Եթե գրություն ստանալուց հետո քայլեր չի ձեռնարկել, ինչո՞ւ է ցուցաբերել հանցավոր անգործություն՝ հարվածի տալ դնելով և սպառողներին, և տնտեսվարողներին։
Հ. Գ.
Ընդամենը մի քանի (ոչ բոլորի) տնտեսվարողի սահմանափակումն առնվազն պետք է հուշեր, որ պրոբլեմն այլ տեղ է պետք փնտրել։
Բարդակ, բարդակ մինչև վերջ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Դե ֆակտո, տարվա մեջ 365 օր բախվում ենք սպառողների իրավունքների խնդիրներին. Բաբկեն Պիպոյան
- Բաբկեն Պիպոյանն անցավ ՍԱՏՄ-ին. Ասեք՝ քանդենք
- Բաբկեն Պիպոյան. Համայնքը եփել է բորշչ, որը չի կարողանում ուտել
- Բաբկեն Պիպոյան. Ուզում ենք Հայաստանում ներդնել սննդամթերքի գունային մակնշման համակարգ
- ՍԱՏՄ հայտարարությունը կիսահղի լինելու մասին է․ Բաբկեն Պիպոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան