Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի․ Բագրատ Սրբազան․ՈՒՂԻՂ
Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի։Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բագում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Եվ երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում։ Ոչ մի խաղաղության միտում էլ գոյություն չունի։ Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների կամ որևէ պայմանագրի ստորագրման, երբ ամեն օր իր ցանկացածը ստանում է»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ Ադրբեջանի հետ ուղիղ հարաբերությունները բերել են այս վիճակին։