Այս հրապարակը գալիք Հայաստանի փոքրիկ մոդելն է․ Բագրատ Սրբազան
Կիրակի մեկնելու ենք Գեղարքունյաց շրջան՝ Նորատուս ու Գավառ: Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Խոսելով առաջիկա անելիքներից, Սրբազանն ընդգծեց, որ հաջորդիվ կլինի պայմանավորվածություն՝ Սևան գնալու համար։
«Սևանը շատ կարևոր է մեզ համար։ Այս քաղաքը կարևոր համայնքներից մեկն է։ Այս տարածքներում ես ծառայել եմ, կտեսնեմ՝ ով է մնացել, ով է գնացել»,- ասաց նա։
Ամփոփելով խոսքը Սրբազանը շեշտեց․ «Այս ամբողջ պայքարի բովանդակությունը կա և մնալու է հոգևոր, բարոյական ուղղվածության մեջ։ Քաղաքական լուծումները հարակից գործիքներն են։ Ես այս պահին չեմ ուզում խոսել լայն իմաստով մեր ներքաղաքական իրավիճակի մասին, բայց շեշտադրված ուզում եմ խոսել այս հրապարակի մասին։ Այս հրապարակը փոքրիկ մոդելն է գալիք Հայաստանի՝ սիրո, ջերության, ուրախության, գաղափարների տարբերության, միմյանց նկատմամբ ունեցած հայցքների տարբերությամբ, բայց ոչ թշնամությամբ ու ատելությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը հիմա անում է այն, ինչ միշտ Եկեղեցուց են սպասել
- Դեռևս ոչ մի տնտեսագետ ոչ մի տնտեսագիտական հաշվարկով չունի թիվ, թե քանի միլիարդ դոլարի հարստություն է հանձնվել թշնամուն․ Ղազարյան
- Մինչև իշխանության ամբողջական զավթում չիրականացվեց պատերզմ չսկսեցին․ Ղազարյան
- Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի․ Բագրատ Սրբազան․ՈՒՂԻՂ