Քաղաքագետ. Բայդենի քովիդը կարող է օգտագործվել երկու ձևով
«Դեմոկրատների համար այս «խառը» պահին, հիմա էլ Բայդենը կորոնավիրուսով է վարակվել։ Իհարկե չեմ բացառում, որ սա պատրվակ դառնա Բայդենի՝ մրցավազքից դուրս գալու համար»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Բայդենի նկատմամբ ներքին ճնշումը բավականին մեծ է:
«Նույնիսկ ամենից հավատարիմ թիմակիցներն են նրան կոչ անում չշարունակել պայքարը, իսկ հիմնական քաջալերողները նրա ընտանիքի անդամներն են:
Բայդենը 2 շաբաթով կմեկուսանա, ինչպես կարգն է, հետո կվերադառնա՝ պատրաստվելու Դեմոկրատների ազգային համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 19-ին: Հատկանշական է, որ թեկնածուի մրցավազքից դուրս գալու պարագայում նոր թեկնածուն հաստատվում է հենց կուսակցության համաժողովի կողմից:
Տակտիկական առումով, Բայդենի քովիդը կարող է օգտագործվել երկու ձևով:
1. Նրա թեկնածությունը փոխարինելու համար,
2. Հիմնավորելու նրա վերջին շրջանում թույլ լինելը, մինիմալիզացնել հանրային գործունեությունը՝ լրացուցիչ վնաս չհասցնելով իմիջին»,-գրում է Ս. Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան