Փրկեք Կարմիր Սարը. Բողոքի ակցիա ասուլսին ընդառաջ
«Փրկեք Կարմիր սարը». Այսօր մի քանի քաղաքացիներ այս պահանջը հնչեցրեցին Եևանի կենտրոնում՝ «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի դիմաց։
Բանն այն է, որ այստեղ նախատեսված է ասուլիս՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկմանը, դրա և հանքավայրի հնարավոր շահագործման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ։
Սարին հարակից գյուղերի՝ Գինեվետի ու Այգեզարդի բնակիչներն ահազանգում են, տեղական ինքակառավարման մարմինն ունի շահագրգռվածություն հանքի շահագործման վերաբերյալ, ավելին հանքը շահագործողի ու Վեդու համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որը ըստ ակցիայի մասնակցի, պարունակում է կոռուպցիոն տարրեր։
«Մենք հետամուտ ենք լինելու, որ վերջին «չհանրային» լսումները ճանաչվեն անօրինական, չեղյալ հայտարարվեն, հետամուտ ենք լինելու, որ հանքը չշահագործվի, հետամուտ ենք լինելու, որ մեղավորներն անպայման պատժվեն»,-ասաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, Վեդի համայնքի բնակիչ Մհեր Կարագյոզյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծանոթ-բարեկամ նստել են մանկապարտեզի շենքում, մանկապարտեզ չկա ,որ երեխաները գնան․ Գինեվետի բնակիչ
- Գինեվետ գյուղում լարված իրավիճակ է
- Գյուղում ունենք խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, հիմա էլ ցեմենտի հանք են ուզում շահագործել․ Այգեզարդի բնակիչ