Զարուհի Բաբայանը հանգիստ անցկացնում է Վենետիկում
Երգչուհի Զարուհի Բաբայանն ամառային հանգիստն անցկացնում է Իտալիայում։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել Վենետիկից։ Լուսանկարներից երևում է, որ երգչուհին ամուսնու հետ է։
Հիշեցնենք, որ Զարուհի Բաբայանը հայտնի պարուհի Սոֆի Դևոյանի հարսն է։ Նրա 75-ամյակին նվիրված համերգի հաղորդավարներից մեկն էլ Զարուհին էր։ Մյուս հաղորդավարուհին Լուիզա Ղամբարյանն էր, որը Դևոյանի նախկին ամուսնու՝ երջանկահիշատակ Գեոգի Կիմիչի կինն է։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: