Մինչև իշխանության ամբողջական զավթում չիրականացվեց պատերզմ չսկսեցին․ Ղազարյան
Ի՞նչ տարածքային համաչափ զարգացման մասին պետք է խոսել մի երկրում, որտեղ «տարածք» բառի հետ գործածվում է «հանձնել» բառը։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ իշխող ուժը մտածում է ոչ թե երկրի տարածքները զարգացնելու, այլ դրանք թշնամուն հանձնելու մասին։
«Դա անում է տարածքային ևտեղական իշխանությունների ներգրավածությամբ»,- հավելեց քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ պատերազմը պլանավորված գործողությունների շղթա էր, ցույց է տալիս փաստերի արձանագրումը։
«2018թ․-ին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած այդ ողբերգությունը անվանում եմ «ադրբեջանա-թուրքական հեղափոխություն», ոչ թե այն իմաստով, թե ովքեր են դրան մասնակցել, այլ այն իմաստով,թե ովքեր են դարձել դրա զոհը։ Այդ հեղափոխության ժամանակ հայ ժողովրդի ամենանվիրական զգացմունքները շահարկելով մի փոքր հանցախումբ տիրացավ այդ ժողովրդի օրինական իշխանությանը ու սկսեց այն ծառայեցնել թշնամիների շահերին»,- ասաց նա։
Ղազարյանը մանրամասնեց, թե ինչ տրամաբանությամբ է տեղի ունեցել իշխանազավթումը մինչև պատերազմը։
«2018թ․-ի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, այսինքն՝ զավթեց գործադիր իշխանությունը, որից հետո սկսվեց իշխանության զավթումը Հայաստանի ամենախոշոր համայնքում՝ Երևանում, պահանջելով քաղաքապետի հրաժարական, թույլ չտալով , որ ավագանին օրենքով իր լիազորությունը կատարի և ընտրի քաղաքապետ, լուծարեց ավագանին և զավթեց իշխանությունը երևան քաղաքում։ Այնուհետև 2018թ․-ին արտահերթ ընտրություններով զավթվեց Խորհրդարանը՝ օրենսդիր իշխանությունը, որից հետո՝2019թ․-ից, սկսվեց հարձակումը Սահմանադրական դատարանի վրա։ 2020թ․-ի ամռանն ավարտվեց Սահմանադրական դատարանի օպերացիան, իսկ 2020թ․-ի աշնանն սկսվեց պատերազմը։ Այսինքն՝ մինչև իշխանության ամբողջական զավթում չիրականացվեց, պատերզմ չսկսեցին, որովհետև այդ պատերազմ ի վերջո պետք է ունենար պայնագրաիրավական ամրագրում, որը պետք է ստորագրեր գործադիր իշխանությունը, Սահմանադրական դատարանը տար դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ԱԺ-ն էլ վավերացներ։Սա փաստ է, որն արձանագրված է ամսաթվերով»,- ասաց նա։