Դեռևս ոչ մի տնտեսագետ ոչ մի տնտեսագիտական հաշվարկով չունի թիվ, թե քանի միլիարդ դոլարի հարստություն է հանձնվել թշնամուն․ Ղազարյան
«Ասում ենք՝ տարածային զարգացում, որը ենթադրում է տարածքներում ներդրումներ կատարել, ենթակառուցվածքներ ստեղծել։ Մի մանկապարտեզ, մի բժշկական հաստատություն են վերանորոգում՝ պարտքով։ Մարտունու բժշկական կենտրոնը, որը կառուցվել և շահագործման է հանձնվել կառուցվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով։Այսինքն՝ բոլորս դեռ պարտք ունենք այդ հիվանդանոցի համար, իսկ հիվանդանոցն այնպիսի անորակ ձևով են կառուցել, որ չի շահագործվում։ Մի չշահագործվող հիվանդանոց են կառուցում ու սրանք գնում նկարվում են»,- այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն հարցին, թե ինչ է հանձնվել Արցախի տարածքում։
«Դեռևս ոչ մի տնտեսագետ ոչ մի տնտեսագիտական հաշվարկով չունի թիվ,թե քանի միլիարդ դոլարի հարստություն է հանձնվել թշնամուն։Անկախությունից ի վեր Հայաստան համահայկական հիմնադրամով ամբողջ աշխարհի հայերով հանգանակած գումարների գերակշիռ մասը ծախսվել է Արցախում՝ տնտեսական, սոցիալական ենթակառուցվածքների ստեղծման համար։ Հրաշալի ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ․․․»,- ասաց նա։
Կայացած տեղական ինքակառավարումից խոսելիս, Ղազարյանն ասաց, որ այժմ իրակացնում են սուբվենցիոն ծրագրեր, որոնք չպետք է իրականացվեն։
«Ոչ մի սուբվենցիոն ծրագիր պետք չի իրականացնել, որովհետև այդ ծրագրի նպատակահարմարությունը որոշում է Կառավարությունը և որոշում է այն համայնքներում, որտեղ իրենց քաղաքապետերն են, իրենք իշխանություն ունեն, փող ուտելու հնարավորություն ունեն։ Եթե փող կա, ուրեմն պետք է տալ համայնքներին իրենց բյուջեում ի սկզբանե, որպեսզի համայնքի ավագանին որոշի առաջնահերթությունը, համայնքի բնակիչների հետ։ Վեց տարի է նրանք իշխանության են, վեց լիազորություն չեն տվել ՏԻՄ-երին, մի ռեֆորմ ՏԻՄ ոլորտում չի իրականացվել, մի փոփոխություն ՏԻՄ օրենսդրության մեջ չի արվել, բացի համայնքները խոշորացնելուց։ Դա էլ այն բանի համար են արել, որ համայնքներում ընտրությունները լինի անուղղակի, այսինքն՝ քաղաքապետերին ոչ թե ժողովուրդն, այլ ավագանին ընտրի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ երկրի զարգացման հիմնական օղակները պետք է լինեն մարզերը։
«Հիմնական շինհրապարակները պետք է տեղափոխվեն մարզեր, պետական աջակցությունը պետք է միտված լինի հիմնականում սահմանամերձ բնակավայրերին, ամենալավ դպրոցները, ամենալավ մանկապարտեզները պետք է կառուցվեն, կյանքի գրավիչ պայմանները ստեղծվեն ու բիզնես ներդրումներն արվեն ամենահեռավոր համայնքներում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև իշխանության ամբողջական զավթում չիրականացվեց պատերզմ չսկսեցին․ Ղազարյան
- Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի․ Բագրատ Սրբազան․ՈՒՂԻՂ