Մբապեի մայրը սպառնացել է, որ դատի կտան ՊՍԺ-ին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, հայտնել է, որ իր որդին կարող է դատական գործընթաց սկսել «Պարի Սեն Ժերմենի» դեմ։ sport.ru-ի հաղորդմամբ, դա տեղի կունենա, եթե փարիզյան ակումբը չվճարի 25-ամյա ֆրանսիացուն աշխատավարձի պարտքը։
«Եթե այլընտրանք չմնա, ապա այո, իհարկե, կլինի դատավարություն: Բայց ես իսկապես հուսով եմ, որ ՊՍԺ-ի հետ երկու տարի առաջ կնքած պայմանագիրը կհարգվի մինչև վերջ»,- Լամարիի խոսքերն է մեջբերել Le Parisien-ը:
L'Equipe-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՊՍԺ-ն 2024 թվականի ապրիլից չի վճարել Մբապեի աշխատավարձն ու տարբեր բոնուսները։ Հաղորդվում է, որ փարիզեցիները Կիլիանին 100 մլն եվրո են պարտք։
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի խաղացող է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հունիսը։ Նա «Ռեալ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Հարակից հրապարակումներ`
- Մբապեն դիմել է «Ռեալի» երկրպագուներին արդեն որպես «Ռեալի» խաղացող
- Մբապեն` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին
- Ֆրանսիայի լեգենդ Պետին Մբապեին անհաջողակ է անվանել Եվրո-2024-ում ցուցաբերած խաղի համար
- Մբապե. Իմ Եվրոն ձախողվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան