Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին. Փաստաբան
Քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել:
«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։
Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ»,- հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Իսկ հունիսի 13-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Հուլիսի 16-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այդպիսով, Դավիթ Սարգսյանն ազատ էր արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի քաղաքապետն այլևս ազատության մեջ է
- Ստեփանակերտի քաղաքապետի դեմ կիրառվեց երկամսյա տնային կալանք
- Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը երկարացնելու միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին. Փաստաբան
- ՔԿ-ն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման մասին
- Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց
- Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ. փաստաբան
- Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան