Հայտնի TikToker Bella Brave-ը մահացել է 10 տարեկանում
Կանադայում 10 տարեկանում մահացել է հանրահայտ TikToker Բելլա Թոմփսոնը, որը հայտնի է Bella Brave անունով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա մայրը՝ Քայլան։
«Մեր քաջ աղջիկն իր ժառանգությունը թողեց այստեղ՝ երկրի վրա, որպեսզի պարի ոսկե փողոցներում: Բելլան կյանքից հեռացավ խաղաղ՝ մեր գրկում»,- գրել է մայրը։
kulturomania.ru-ն գրում է, որ հուլիսի 11-ին Բելլա Թոմսոնը թոքային ինֆեկցիայով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները նրան բժշկական ազդեցությամբ կոմայի մեջ էին գցել, սակայն երեխայի կյանքը չէին կարողացել փրկել։
Բելլա Թոմսոնը ծնվել է ծանր բնածին հիվանդությամբ՝ համակցված իմունային անբավարարությամբ և Հիրշպրունգի հիվանդությամբ: Աղջկա մայրը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել աղջկա բուժման, առօրյաի մասին։ Բելլա Թոմսոնի էջին բաժանորդագրվել է ավելի քան 7 միլիոն օգտատեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին