Օգտատեր. Իսկ ես կասեմ՝ ջրալցումն աննախադեպ բառդակից է
Ֆեյսբուքայն օգտատեր Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով երեկ մետրոյի Շենգավիթի կայարանի ջրալցմանը, գրում է.
«Մի ամիս առաջ Գործարանային մետրոյի մոտ մարդու էի սպասում ու էս բառդակը աչքովս ընկավ։ Էս ջրահեռացման համակարգը տարով չի մաքրվել։ Ու երբ երեկ ամառային անձրևի ժամանակ ջրհեղեղա եղել պատասխանատուները ասում են թե բա աննախադեպ անձրևներիցա։
Իսկ ես կասեմ աննախադեպ բառդակիցա, աննախադեպ լվացքատուն դարձնելուցա քաղաքի բյուջեն։ Հարցա թե թղթերով քանի անգամա մաքրած էս ջրահեռացման համակարգերը։
Երեկվա պատկերը կդնեմ մեկնաբանութնուններում»։
Հիշեցնենք, որ երեկ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով խնդիրը կարգավորվել էր։