Սրտի հիվանդությամբ տառապող 93-ամյա բրիտանուհին ամբողջ գիշեր պարել է թոռնուհու հարսանիքին
Տարեց բրիտանուհին ամբողջ գիշեր պարել է իր թոռնուհու հարսանիքին՝ չնայած նրա մեծ տարիքին և ծանր հիվանդությանը։ Դորին Կուկը 93 տարեկան է և ունի սրտի հիվանդություն, որը խանգարում է արյան նորմալ հոսքին դեպի կենսական օրգան:
Բժիշկները անբարենպաստ կանխատեսումներ են տվել Դորինի վիճակի վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ բուժումն ու վիրահատությունը նրան այլևս չեն կարողանա օգնել։ 2023-ին նրան ասացին, որ նա կարող է չապրել մինչև իր թոռնուհու հարսանիքի օրը։
Բայց, չնայած բժիշկների մտավախություններին, Դորինը դեռ ուժ է գտել գալ տոնին, որը տեղի է ունեցել Իսպանիայի Մարբելյա քաղաքում, հայտնում է Hull Daily Mail-ը։ Տարեց կինը ամբողջ գիշեր պարել է. Նրա թոռնուհին՝ 27-ամյա Ռեա Կրոսը, ասում է, որ իր տատիկը «խնջույքի հոգին է»:
«Այնքան հիանալի էր, որ նա իմ կողքին է ամբողջ ընթացքում: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժիշկները չէին կարծում, որ նա կապրի։ Նրա համար առանձնահատուկ զգացում էր սա տեսնելը»,- ասել է հարսնացուն։
Ինքը՝ Դորինը, այն անվանել է «ֆանտաստիկ»։ Խնջույքից հետո նա իր հարսնաքույրերի հետ ժամանակ է անցկացրել լողափում։ Սակայն տուն վերադառնալուց հետո նրան անհրաժեշտ է եղել երկու արյան փոխներարկում։ Տարեց կինը այս պահին տանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին