«Հրապարակ». Ո՞րն է իշխանության՝ պլինտուսի հավասարված վարկանիշը քիչ թե շատ բարձրացնելու փոքրիկ շանսը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արձակուրդից վերադառնալուց հետո ՔՊ-ականներն աշնանային քաղաքական եթերաշրջանը բացելու են նախկիններին ու մանավանդ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու չարչրկված երգով։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին թալանչիների թեման, և սրանով են պայմանավորված դատական համակարգում տեղի ունեցող վերջին ջարդը և հատկապես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելը, ում ԲԴԽ-ն մեղադրեց «մեր դատական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկը»՝ Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու համար։
Իշխանությունում կարծում են, որ պլինտուսի հավասարված իրենց վարկանիշը քիչ թե շատ բարձրացնելու փոքրիկ շանսը Քոչարյանի և նախկինների գործոնը կրկին խաղարկելու մեջ է, որով փորձելու են պատերազմի, պարտության և դրանց հաջորդած բոլոր դժբախտությունները նորովի, թարմացված վերագրել նախկիններին և նրանց թալանին, որ հաջորդ ընտրություններին էլ կարողանան քվե կորզել հանրությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին