Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա Գինեվետում նախատեսված հանքի բացման դեմ
«Գնա քո այգին մշակի, որ խոտի մեջ կորած է»,-այսպես արձագանքեց «ՕՐԴ» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսի մասնակիցներից մեկը Գինեվետ գյուղում հանքի բացման դեմ բողոքող Վեդի համայնքի բնակիչ Մհեր Կարագյոզյանի հայտարարություններին։
«Դուք էլ մեր այգիները փոշոտեք»,-ի պատասխան ասաց Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը։
Սա բարկացրեց ակցիայի մասնակից տիկնոջը։ Նա հիշեցրեց, որ Կարմիր Սարի հարակից գյուղերի այգիներից տոննաներով ծիրան է արտահանվել։
«Էդ ծիրանի հաշվին է, որ Հայաստանն ունի գյուղատնտեսություն, ու դրա շնորհիվ է, որ ապրում է Հայաստանը, ու այդպես չի կարելի խոսել գյուղացիների մասին, չի կարելի մարդկանց իրավունքները ոտնահարել, մարդիկ չեն ուզում, որ հանք բացվի այնտեղ։ Մարդիկ բողոքում են արդեն գործող հանքերից, ասում են՝ շնչել չեն կարողանում, լվացք փռել չեն կարողանում, երբ Արարատի գործարանն աշխատում է։ Դուք ի՞նչ եք ուզում, ուզո՞ւմ եք մարդիկ, հնարավարություն չունենա՞ն Հայաստանում ապրել։ Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն այնտեղ չպետք է հանք բացվի»,-ասաց նա։
«Կարմիր սարի հարակից տարածքում անմշակ հող չկա, նույնիսկ այգիները Կարմիր սարն ի վեր են բարձրացել»,-ասաց Արփինե Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան