Ինչո՞ւ է հաճելի համարվում օդի 22-23°C , իսկ ջրի՝ 30°C ջերմաստիճանները
Մարդու մարմինն արագ տաքացնում է մաշկին հարող օդի շերտը։ Օդի ջերմահաղորդականությունը շատ ցածր է, իսկ կոնվեկցիային (խառնումը) խանգարում է հագուստը, նույնիսկ ամենաթեթևը:
Մերկ ու անշարժ մարդու համար 22-23°C ջերմաստիճանն այնքան էլ հարմար չէ, հատկապես՝ քամու դեպքում։ Նույն հաստությամբ ջրի շերտ տաքացնելու համար շատ ավելի ջերմություն է պահանջվում, միևնույն ժամանակ այս շերտը հեշտությամբ ջերմությունը փոխանցում է «արտաքին» ջրին: Մարդիկ սովորաբար լողում են առանց հագուստի կամ նեղ, մարմնին քիպ հպվող լողազգեստներով, որպեսզի տաքացած շերտն առանց արգելքի խառնվի սառը ջրի հետ։
Ուստի մարդը իրեն բացարձակ հարմարավետ է զգում միայն այն ջրում, որի ջերմաստիճանը մոտ է մարմնի ջերմաստիճանին»։