Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են. Սուրենյանց
«Կարծում եմ՝ նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ում մեղքով կամ հրաժարման հետևանքով է այսօր Լոնդոնում ձախողվել Փաշինյան- Ալիև հանդիպումը: Իրականությունն այն է, որ նրանցից և որևէ մեկը մոտիվացված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, առնվազն դա առաջնահերթություն չէ ոչ Փաշինյանի և ոչ էլ՝ Ալիևի համար»,-Լոնդոնից, Երևանից ու Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքում է քաղաքական, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա գնահատմամբ, Ալիևը հասկանում է, որ Փաշինյանից աստիճանաբար ստանում է իր բոլոր պահանջների բավարարումը ու ուղղակի բանակցությունների ինստիտուտը հենց դրան էլ ծառայեցնում է՝ չցանկանալով իրեն կաշկանդել ինչ-որ փաստաթղթով:
«Փաշինյանի գերխնդիրը ոչ թե խաղաղության պայմանագիրն է, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելը: Այս իմաստով բանակցային փակուղին նրա համար ավելի նախընտրելի է, քան հերթական ստորացուցիչ փաստաթուղթը Երևան բերելը, մանավանդ, որ դա կարող է ներքաղաքական «գլխացավանքի» պատճառ դառնալ:
Իհարկե, Փաշինյանի վարքագիծը նման է անպատասխանատու արկածախնդրության, որովհետև դուռ կարող է բացել նոր պատերազմի համար, որտեղ Հայաստանն ամբողջովին անպաշտպան ու առանց դաշնակիցների է մնալու Ադրբեջանի դիմաց(դա է լինելու երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հետևանքը):
Իսկ Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են»,-գրել է Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը
- Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում, ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման մասին
- Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է. ՀՀ ԱԳՆ
- Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ալիևի հետ. պնդում է ադրբեջանական կողմը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին