Դանիել Իոաննիսյան. Սևանում հիմա ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որ ոստիկանության բարեփոխումների ամենամեծ ջատագովն էր, գրում է.
«Սևան քաղաքում կրիմինալ մեկը կրակել-սպանել է 37 ամյա ատամնաբույժի։ Եվ քաղաքում այժմ ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները։
Նույնիսկ քաղաքային իշխանություններն են վախեցել դատապարտեն սպանությունը և սահմանափակվել են ցավակցելով։
Հիմա հարց. Հայաստանում ոստիկանություն կա՞։
Հ. Գ. Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է»։
Ի պատասխան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն արձագանքել է.
«Սպանողը Նորատուսի հայտնի գլխակեր կլանի երիտասարդ թեւից ա, Դանիել։ Վարչապետի հետ որ հաջորդ անգամ կոնսուլտացիայի գնաս, խնդրում եմ հարցրու՝ ինչ կապեր ունեն ՔՊ-ականները էդ կլանի հետ»։
Մամուլը գրել է, որ սպանված Ա․ Աֆիյանը Սևանում եղել հայտնի ատամնաբույժ էր, Սևանի ավագանու անդամ։
«Ոստիկանները կարողացել էին մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը»,-գրել էր Shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր մանրամասներ Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանությունից
- Հյուրանոցային համալիրում սպանվածը Սևանի ավագանու անդամ է
- Սպանություն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան