Վերջին տարիներին դիտարկված էքստրեմալ շոգը, երաշտը, հրդեհները և ջրհեղեղները կազդեն ողջ Եվրոպայի կենսապայմանների վրա
Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է։ Կլիմայական ռիսկերը սպառնում են Եվրոպայի էներգետիկ և պարենային անվտանգությանը, էկոհամակարգերին, ենթակառուցվածքներին, ջրային ռեսուրսներին, ֆինանսական կայունությանը և մարդկանց առողջությանը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, համաձայն Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) գնահատման, այս ռիսկերից շատերն արդեն հասել են կրիտիկական մակարդակի և կարող են աղետալի դառնալ առանց հրատապ և վճռորոշ գործողությունների:
Վերջին տարիներին դիտարկված էքստրեմալ շոգը, երաշտը, անտառային հրդեհները և ջրհեղեղները, նույնիսկ գլոբալ տաքացման լավատեսական սցենարների դեպքում կվատթարանան Եվրոպայում և կազդեն ողջ մայրցամաքի կենսապայմանների վրա: ՇՄԵԳ-ը առաջին անգամ հրապարակել է «Եվրոպայի կլիմայական ռիսկերի գնահատումը» (EUCRA), որը կօգնի բացահայտել կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի նկատմամբ զգայուն ոլորտները:
Գնահատման համաձայն՝ Եվրոպայի քաղաքականությունը և հարմարվողականության գործողությունները համահունչ չեն արագ աճող ռիսկերին։ Շատ դեպքերում աստիճանական հարմարվողականությունը բավարար չի լինի, և քանի որ կլիմայի դիմացկունությունը բարելավելու համար շատ միջոցառումներ երկար ժամանակ են պահանջում, հրատապ գործողություններ կարող են պահանջվել նույնիսկ այն ռիսկերի դեպքում, որոնք դեռ կրիտիկական չեն:
Եվրոպայի որոշ շրջաններ բազմաթիվ կլիմայական ռիսկերի թեժ կետեր են:
Հարավային Եվրոպան հատկապես վտանգի տակ է անտառային հրդեհների, տապի և ջրի սակավության պատճառով, ազդեցություհն եմ ունենում գյուղատնտեսության, բացօթյա աշխատանքի և մարդկանց առողջության վրա: Ջրհեղեղները, էրոզիան և աղի ջրերի ներթափանցումը սպառնում են Եվրոպայի ցածրադիր ափամերձ շրջաններին, ներառյալ շատ խիտ բնակեցված քաղաքները:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական մի շարք շրջաններում սաստիկ շոգեր են
- Ծայրահեղ շոգեր ամբողջ աշխարհում. Լևոն Ազիզյան
- Աննոմալ շոգ եղանակն և ջերմային ալիքները մոտ 50-60%-ով մեծացնում են վաղաժամ ծննդաբերության վտանգը
- 2024 թվականը Էլ-Նինյոյի պատճառով կարող է լինել ռեկորդային շոգ տարի