Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպանն ասաց, որ փառատոնի ընթացքում հանրահայտ երաժիշտներ են ելույթ ունենալու, այդ թվում իսպանացի օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն։
«Ունենք բացառիկ համերգ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու Պլասիդո Դոմինգոն։ Մեծ գալա համերգ է լինելու՝ պատմական նշանակությամբ»,- ասաց Է.Թոփչյանը։
Նա նշեց, որ ողջ տարվա ընթացքում հայտնի երաժիշտներ են գալու Հայաստան, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը եվրոպական մի շարք երկրներում է ելույթ ունենալու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան