Եղվարդի մոտ վթարված ԱՆ-2-ը ուսումնամարզական ինքնաթիռ է. ՊՆ
Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ կործանված ինքնաթիռը պատկանել է պաշտպանության նախարարությունը, վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ։
«Կործանված ինքնաթիռը պաշտպանության նախարարության ուսումնամարզական ինքնաթիռ է։ Ցավակցում ենք զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- Panorama.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։