Lրացուցիչ մրցույթ` բուհերում թափուր մնացած տեղերի համար
Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:
Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին: Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին: Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:
Հեցնենք, որ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:
Հարակից հրապարակումներ`
- Ինչով են պայմանավորված բուհերում այդքան շատ թափուր տեղերը. Կրթության փորձագետի մեկնաբանությունը
- Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան