Առաջին անգամ նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ 2020-2024 թթ․ ընթացքում առաջին անգամ նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում: Չնայած դրան՝ խնդիրը շարունակում է մնալ արդիական:
2024 թվականին Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 42,5 % (15,6 % նվազում՝ 2023 թվականի համեմատ),
մասնավորապես՝ Արարատի մարզում սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 56,7 % (9,1 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):
Արմավիրի մարզում՝ 30,6% (21,3 % նվազում՝ 2023 թվականի համեմատ): Աղտոտվածության արեալն Արարատյան դաշտում, ընդհանուր առմամբ, նվազել է 1 %-ով:
Նկատվում է նաև մեկ առանձնյակի վրա աղտոտման ինտենսիվության նվազում՝ «շատ աղտոտված»-ից դեպի «թույլ աղտոտված», սակայն դեռևս առկա են բավականին մեծ
քանակությամբ «շատ աղտոտված» առանձնյակներ:
Այս տարվա հաշվառման ընթացքում պարզ դարձավ, որ աղտոտման խնդիրը մասամբ ներառում է նաև Երևանը, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:
Աղտոտման նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական և մարդածին հանգամանքներով, որոնք ավելի հստակ հնարավոր կլինի ցույց տալ վերլուծության ավարտից հետո:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։
Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի
բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի հետ համագործակցությամբ։
2024 թվականը սպիտակ արագիլների միջազգային հաշվառման տարին է, որը կոորդինացնում է
Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու են Հայաստանում ավելացել արատով ծնված արագիլները. մասնագետի պարզաբանումը
- Արագիլներին սպիտակեցնել դեռ չի հաջողվում
- Սպիտակ արագիլները կրկին աղտոտվում են․ ո՞րն է աղտոտման պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան