Ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից
«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Տարածված տեսանյութում երևում է՝ ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա, ապա ուժով փորձում իջեցնել տրանսպորտից։
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 167 վարորդ ազատվել է աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին