Բագրատ Սրբազանը հիմա անում է այն, ինչ միշտ Եկեղեցուց են սպասել
Հանրության պահանջները ասեմ, թե պատկերացումները, դե գիտեք՝ հավատացյալները կամավոր խաչվեն, հոգևոր հայրերը սուրբ ու հրեշտակ լինեն, Եկեղեցին դռնեդուռ անցնի ու բոլորի կողքը լինի։ Որ՝ ճիշտ կլինի հոգևորականները չուտեն, մի շորով ու ոտաբոբիկ քարոզ անեն, որ մարդիկ հավատան հավատին։ Գուցե շատ խիստ թվեցի, բայց որ Եկեղեցին պիտի միշտ մարդկանց կողքը ու հետ լինի՝ սա նվազագույն պահանջն է։
Ու Բագրատ Սրբազանը այդպես էլ ապրում էր՝ գյուղացու կողքին, զինվորի կողքին, դիրքում, Հայրենիքի կողքին։
ՈՒ Բագրատ Սրբազանը այդպես էլ արեց. Կիրանցում մարդկանց կողքին էր, այնտեղից մարդկանց խնդիրը քայլելով, արյունոտված ոտքերով անմռունչ, բերեց Երևան, մարդկանց ասաց, որ միշտ իրենց կողքին է լինելու, ամեն ինչ դրեց կողքի, միայն հավատ, կամք ու էությունն իր առավ, շրջում է Հայաստանով մեկ։ Մարդկանց հետ, մարդկանց կողքին, լսում է նրանց, իր խոսքն է ասում, նրանց խնդիրները բերում, պատմում է՝ մարզ առ մարզ, գյուղ-առ գյուղ, մարդ առ մարդ։
Ու թեկուզ իրենով արդեն յուրաքանչյուր ցանկացող կարող իրեն միայնակ չզգալ, ու իրենով միայն արդեն Սրբազանը կապում է մարդկանց՝ Տավուշից Սյունիք ու անդարդ Երևան։
Ի դեպ՝ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նաև Երևանի թաղերով են այսուհետ շրջելու երեկոները։
Ձեզ տեսնեմ՝ լսեք կարևորը։ Համոզվեք, որ ճիշտ եմ գրել, չեմ գովել։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
- Ավել՝ ոչինչ
- Նիկոլականների նոր «թեզերը» - Հաշտություն
- Նիկոլական նոր «թեզերը» - Թումանյան
- Նիկոլականների նոր «թեզերը» -1