Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ
Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների հետ կապված խափանումներ եղել են։ Այս մասին Panorama.am-ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ Նա նշեց, որ այդ պատճառով գրանցվել են չվերթների ուշացումներ:
«Ներկա պահին խնդիրը կարգավորման փուլում է»,- ասաց Լուսինե Մողրովյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում Windows սարքերի խափանման պատճառով գրանցվել է գլոբալ տեխնիկական խափանում, որի պատճառով հեռահաղորդակցության օպերատորները, բանկերը և ավիաընկերությունները մեծ վնասներ են կրել։ BBC-ի փոխանցմամբ, խնդիրների պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։
Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։
Microsoft ընկերությունն արդեն հայտնել է, որ Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան