Թափառող շների ոհմակը պատուհաս է դարձել Հաղթանակի բնակիչների համար
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում թափատող շներն իսկական պատուհաս ու փորձանք են դարձել բնակիչների համար։ Դպրոցի հարևանությամբ էլ նրանք շրջում են այս հսկա խմբով։
Խմբագրություն ահազանգած բնակիչը պատմեց, որ քաղաքացու վրա հարձակման վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ անցնող մեքենան փրկել է շների թիրախում հայտնված կնոջ կյանքը։
Կենդանիները վնասազերծված չեն։ Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնին իրազեկել է խնդիրի մասին, նրանց տրամադրել քաղաքացիների կողմից արված տեսագրությունը։
Նշնք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն այս տարվա գարնան երեք կենդանիների հարձակումներից տուժելու 2648 դեպք է գրանցվել։