Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում
Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում
3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում։ Այս մասին հայտարարե է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN-ին տված հարցազրույցում։
«Մենք սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածշրջանում ցանկացած աշխարհքաղաքական փոփոխությանը։ Տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք այս հարցով աջակցել»,-ասել է դեսպանը։
Մեհդի Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն աջակցում է 3+3 ձևաչափին, հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներն այդ ձևաչափի շրջանակում առաջիկայում կհանդիպեն Թուրքիայում։ Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Թեհրանում կայացած առաջին հանդիպմանը։
Իրանցի դիվաագետն ընդգծել է Սյունիքի անվտանգության կարևորությունն իրանական կողմի համար։
«Այն ռազմավարական շրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի ու Հայաստանի միջև անվտանգության ու առևտրի ապահովման համար»,-ասել է նա։
Դիվանագետն այս առումով նշել է Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, որը նպաստում է միջսահմանային հաղորդակցության բարելավմանը, նպաստում առաջացած խնդիրների անհապաղ լուծմանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել
- Երբ մեծն սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. ՀՀ-ում Իրանի դեսպանը ԱՄՆ մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան