Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում պեղումների ժամանակ գտնվել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորների կտորներ
Հուլիսի 18-ից հետախուզական պեղումներ են մեկնարկել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի ձորալանջին գտնվող Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Մերի Սաֆարյան)։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ աշխատանքներն ընթանում են 16-17-րդ դդ. կառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ կիսավեր եկեղեցու արևելյան հատվածում։
Քարահողային լիցքի մաքրման արդյունքում արդեն իսկ գտնվել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորներ, ծածկասալերի կտորներ։
Պեղումներն ընթացքի մեջ են՝ նորանոր բացահայտումների ակնկալիքով։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին