«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո, որը բարենպաստ է եղել իր համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար, եղել է Երևանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի համար։ Համաձայն պատգամավորի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ Սոնա Ղազարյանը հայտարարագրել է 2020 թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Տրանսպորտային որևէ միջոց պատգամավորը չի հայտարարագրել։
ԱԺ ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 12 մլն 219 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 10 մլն 102 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 24 մլն 373 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Ղազարյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 117 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին