Ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է. Սուրեն Սարգսյան
«Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է»,- նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա, այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը:
«Եթե Բայդենը որոշի լքել ընտրապայքարը, օգոստոսի 19-ին դեմոկրատներն ամենայն հավանականությամբ առաջ կքաշեն Հարիսին՝ որպես հիմնական թեկնածու: Նույն մարդիկ, ովքեր համոզում էին Բայդենին, որ նրանից բացի ոչ ոք չի կարող հաղթել Թրամփին, հիմա նրան կոչ են անում հեռանալ՝ տեղը զիջելով այլ թեկնածուի: Համոզողների թվում են նախկին նախագահ Օբաման, Նենսի Փելոսին, Չակ Շումերը, Ադամ Շիֆը և այլն:
Ի դեպ ասեմ, այնպես չէ, որ Թրամփի գործը հեշտանում է Քամալա Հարիսի գալով: Հարիսի շուրջ լիբերալ թևի կոնսոլիդացիան հզոր է լինելու»,- գրել է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Բայդենի քովիդը կարող է օգտագործվել երկու ձևով
- Բայդենը նշել է նախագահական մրցապայքարից դուրս գալու պայմանը
- Բայդեն. ԱՄՆ քաղաքական հռետորաբանությունը թեժացել է, ժամանակն է «սառչելու»
- Քլունին կոչ է արել Բայդենին թողնել ընտրապայքարը
- Թրամփը Բայդենին հրավիրում է հերթական բանավեճի
- Բայդենն ասել է, որ միայն ինքը կարող է «դիմակայել Պուտինին»
- Washington Post-ը Բայդենի՝ մրցապայքարը լքելու մասին խոսք է պատրաստել
- Բայդենի կինը հայտարարություն է արել ընտրություններին ամուսնու մասնակցության մասին
- New York Times-ի խմբագրական խորհուրդը Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը
- CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի թիկունքից». Մասկ